-
09.12.2015|
23:04
Hürriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը զինված ուժերին հրահանգել է չօգտագործել Սիրիայի օդային տիրույթը, մինչև չստանան քաղաքական նոր որոշում։
-
09.12.2015|
14:47
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
-
09.12.2015|
11:41
«Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում ներկայացնում է Արցախյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ։
-
08.12.2015|
22:11
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից։
-
08.12.2015|
22:11
ՀՀ-ում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Էրեբունու ավիաբազա է հասել ուղղաթիռների առաջին խմբաքանակը:
-
08.12.2015|
16:02
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասքերովին ու Շահբազ Գուլիևին:
-
08.12.2015|
12:54
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին Անկարայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերն Իրաքից՝ հայտարարելով, որ 24 ժամ ունի՝ մինչև հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնելը:
-
07.12.2015|
12:23
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսաուղերձում խոսել է ահաբեկչության սպառնալիքի մասին` նշելով 4 քայլեր, որոնց իրագործման դեպքում ԱՄՆ-ը կկարողանա հաղթել ԻՊ ահաբեկչական խմբավորմանը: Օբամայի կարծիքով՝ նախևառաջ պետք է շարունակել Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի գրոհայինների ու նրանց առաջնորդների ուղղությամբ ավիահարվածները։
-
06.12.2015|
20:33
Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը սխալ է որակել Իրաքի տարածք թուրք զինծառայողներ մտցնելը՝ հաղորդում է ISNA իրանական գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ երկրները, որ ցանկանում են օգնել Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում, պետք է դիմեն Իրաքի կառավարությանը:
-
06.12.2015|
20:31
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր: